Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

95 տարեկան հասակում Իտալիայում վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի  ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից:

Նրան հաճախ անվանել են «աշխարհի ամենագեղեցիկ կինը»: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների կինոնկարներում:

Ջինա Լոլոբրիջիդան խաղացել է այնպիսի հայտնի դերասանների կողքին, ինչպիսիք են Համֆրի Բոգարտը, Ֆրենկ Սինատրան, Ռոք Հադսոնը և ուրիշներ:

1960-ականներից Լոլոբրիջիդան սկսեց ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ և քանդակագործությամբ, ինչպես նաև քաղաքականությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում