2 քաղաքացի փորձել են թալանել բանկոմատը. պարեկները հետապնդել են նրանց և կանխել կողոպուտի փորձը

2 քաղաքացի փորձել են թալանել բանկոմատը. պարեկները հետապնդել են նրանց և կանխել կողոպուտի փորձը

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի մոտ նկատել են 2 կասկածելի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` պարեկները մոտենալով, փորձել են պարզել նրանց ինքնությունը, սակայն վերջիններս, ովքեր եղել են դիմակավորված, դիմել են փախուստի, այնուհետ սկսվել է հետապնդումը։  

Դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվել է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարզվում է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի վայրից փախուստի դիմած հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում