Քամուց բարդու ծառը կոտրվել և ընկել է Երևան-Մեղրի ճանապարհին

Քամուց բարդու ծառը  կոտրվել և ընկել է Երևան-Մեղրի ճանապարհին

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 11-ին, ժամը 21։18-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Քարի տակ» կոչվող հատվածում քամուց ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բարդու ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոճանապարհին։

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի բացվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում