Մոսկվայում մետրոյի կայարանում տղամարդուն գցել են ռելսերի վրա

Մոսկվայում մետրոյի կայարանում տղամարդուն գցել են ռելսերի վրա

Մոսկվայի մետրոյի «Կիևյան» կայարանում տղամարդն ընկել է ռելսերի վրա:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Ռելսերի վրա ընկած տղամարդուն հանել են հարթակի վրա: Ուղևորին հրել է մեկ այլ տղամարդ, ով բերման է ենթարկվել:

Դեպքի հանգամանքները և տուժածի վիճակը պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում