«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Կոռնիձորում ականազերծել են 3850 քմ ականապատ տարածք
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները հուլիսին սկսել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշխատանքները:
Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտանաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ:
Կարծիքներ