Ալեքսեյ Օվերչուկն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Ալեքսեյ Օվերչուկն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Անկարայում ընդունել է աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումն անցկացվել է Թուրքիայի նախագահի նստավայրում, մամուլի համար փակ ռեժիմով։

Տեղեկությունների համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում