Աղջիկը վրեժ է լուծել դավաճանության համար՝ տղայի բնակարանը փայլերով ներկելով
Աղջիկը փայլուն ներկերով նկարել է իր նախկին ընկերոջ ամբողջ բնակարանը: Այսպիսով, նա վրեժ է լուծել նրանից դավաճանության համար: Այս մասին գրում է Daily Star-ը:
Հոլի անունով աղջիկն իր «աշխատանքի» արդյունքը նկարահանել և տեղադրել է TikTok- ում:
Նա հյուրասենյակի կահույքը ծածկել է կանաչ և ոսկեգույն փայլերով, իսկ զուգարանը՝ փոքրիկ արծաթագույն փայլերով: Վերջում միջանցքում կապույտ շողշողուն փայլեր է շաղ տվել:
Տեսանյութը 4 օրվա ընթացքում ավելի քան 22 միլիոն դիտում է հավաքել: Տուժած տղան գրել է, որ այդ քայլը «շատ մանկական է» եղել, և որ բնակարանն իրականում պատկանում է իր եղբորը: Տանտերը շատ վշտացած է:
Կարծիքներ