Խաղաղապահները Կարմիր շուկա բնակավայրի ծայրամասում ականազերծել են 5 հա գյուղատնտեսական տարածք
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի մաքրումը ականներից և պայթյունավտանգ առարկաներից:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ներկայում ռուս սակրավորները պայթյունավտանգ իրերի որոնման աշխատանքներ են իրականացրել Կարմիր շուկայում: Գյուղատնտեսական տարածքները, որոնք նախկինում մշակել են տեղի բնակիչները, զինված հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։ Խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները համատարած մաքրում են իրականացրել շուրջ 5 հա գյուղատնտեսական տարածքում: Կատարված աշխատանքի շնորհիվ տեղի ֆերմերները կարող են վերադառնալ հողի մշակմանը և թթի տնկարկների խնամքին:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգվել է 1 716 տուն և շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթյունավտանգ առարկա:
Կարծիքներ