Հայաստան կժամանի Վիետնամի Աժ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Վիետնամի Աժ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 1-ին Հայաստան է ժամանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 1-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան ԹԱՆ ՄԱՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվում է կարգադրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում