Մանկապղծության դեպք Կոտայքում. սեռական ոտնձգության է ենթարկվել 2-ամյա տղա

Մանկապղծության դեպք Կոտայքում. սեռական ոտնձգության է ենթարկվել 2-ամյա տղա

Մանկապղծության դեպք է գրանցվել Հայատսանում, կասկածյալի տան խուղարկությամբ հայտնաբերվել է զինամթերք:

Shamshyan.com-ի հաղոդմամբ՝ երեկ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Առանձնպես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը:

խուզարկությամբ նշված քաղաքացու տանը հայնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:

Արդեն տեղում այդ տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:

Կայքի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի շրջանակում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության  հսկայածավալ աշխատանքի շնորհիվ, որով պարզվել է, որ նշված անձիքն, ովքեր Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ, որոնցից մեկը մենեջեր է, իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ ճիվաղը սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

Նշված անձանց կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան ու դատարանը բավարարել է որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի միջնորդությունը:

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք քավոր-սանիկ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում