Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն ներդրումներ ներգրավելու ոլորտում
Հայաստանի կառավարությանը կից Ներդրումների աջակցման «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և «UkraineInvest» ներդրումների ներգրավման ու աջակցման ուկրաինական կառավարական գրասենյակի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչը համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net կայքը:
Աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Լևոն Օհանեսյանի, Սերգեյ Ցիվկաչի և Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի մասնակցությամբ տեղի ունեցած օնլայն հանդիպման արդյունքներով:
Հեռավար հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ ներդրումներ գտնելու հետ կապված հարցերը, ինչպես նաև արձանագրվել են այն նույնատիպ խնդիրները, որոնց առերեսվում են Հայաստանը և Ուկրաինան ներդրումներ փնտրելիս:
Կարծիքներ