Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.5 հա տարածքում բռնկված հրդեհները
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 7-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1850 քմ,
Արարատի մարզի Մրգաշեն գյուղում՝ 300 քմ, Դիմիտրով գյուղում՝ 500 քմ,
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ-Ծակքար ավտոճանապարհին՝ 5 հա,
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում՝ 2 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 300 քմ,
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 800 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.5 հա։
Կարծիքներ