Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն զրկվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Պատճառը նրա դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործն է, որով Գերգերլիօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Դատարանը մեղավոր է ճանաչել պատգամավորին, որից հետո, համաձայն Թուրքիայի սահմանադրության,  որոշման մասին հրապարակվել է մեջլիսում, և Գերգերլիօղլուն պաշտոնապես զրկվել է մանդատից:

Նախատեսվում է, որ արդեն նախկին պատգամավորը կբանտարկվի 2 տարի 6 ամիս ժամկետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում