Հայկ Մարությանին իր աջակցությունն է հայտնել Ստեփանակերտի քաղաքապետը, ով Երևանում մասնակցում էր Քոչարյանի հանրահավաքին
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայկ Մարությանին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը։
«Թո՛ղ Բարձրյալը արժանին մատուցի Ձեզ, իմ լավ ընկեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սարգսյանը։
Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ բան չկա, սակայն Ստեփանակերտի քաղաքապետի հանրային կերպով շնորհավորանքը Հայկ Մարությանին ակնհայտ աջակցություն է վերջինիս այս օրերին, երբ ավագանին նախաձեռնել է Մարությանին անվստահություն հայտնել և հեռացնել քաղաքապետի պաշտոնից։
Ի դեպ, դեռևս 2021 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նույն Դավիթ Սարգսյանը իր մի քանի հավատարիմների հետ ժամանել էր Երևան և մասնակցում էր Քոչարյանի հանրահավաքներին։ Որքան էլ Հայլ Մարությանը փորձում է հերքել իր կապը քոչարյանականների հետ, վերջիններս անընդհատ իրենց աջակցությունն են հայտնում Հայկ Մարությանին։
Կարծիքներ