Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ին դիմելը կօգնի լուծել Սյունիքում ստեղծված իրավիճակը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասել է «Լուրեր»-ի հետ զրույցում:
«Ինչպես գիտեք, այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք,որ այս գործընթացը օգնելու է, որպեսզի խնդիրը ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ , որ սա ժամանակի հարց է»,- ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանն ընդգծել է, որ խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ:
«Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի»,- հավելել է Գրիգորյանը:
Կարծիքներ