Փետրվարի 15-ից Բրիտանիան ճանապարհորդներին կարանտինի կուղարկի հյուրանոցներում
Փետրվարի 15-ից Բրիտանիան COVID-19-ի տարածման «թեժ կետերից» ժամանած ճանապարհորդներին կարանտինի կուղարկի հյուրանոցներում, փոխանցում է Reuters-ը:
Կառավարության տրամադրած կացարանում 10 օր մեկուսանալը կոչված է կանխելու կորոնավիրուսի նոր շտամների թափանցումը, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել պատվաստման բրիտանական ծրագիրը:
Կարանտինը կիրառվելու է «կարմիր ցուցակի» պետությունների մնկատմամբ, որտեղ տարածված են COVID-19-ի նոր տարբերակներ, ներառյալ Հարավային Աֆրիկան եւ Հարավային Ամերիկայի երկրները:
Կառավարությունը հայտնել է, որ խորհրդակցություններ է անցկացրել տուրիստական եւ հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ ու հիմա ավարտում է ծրագրերի մշակումը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ճանապարհորդների համար արդեն գործում է աշխարհում ամենախիստ սահմանապահ ռեժիմներից մեկը:
Կարծիքներ