Շահրամանյանի թիկնապահը հայհոյել և հրել է լրագրողին
Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան որոշել է այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ շրջապատված անձնական «ախրանայով»։
Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցների մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել է 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ ասելով. «Ս...ր ստեղաց շուտ»:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հորդորել են նրան կոռեկտ պահել, ապա դիմել են Շահրամանյանին, որը որևէ արձագանք չի տվել: Շահրամանյանը նույն «ախրանիկների» ուղեկցությամբ հեռացել է:
Կարծիքներ