Պեմզաշենում կյանքից զրկելուց առաջ աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել․ ՔԿ

Պեմզաշենում կյանքից զրկելուց առաջ աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել․ ՔԿ

Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը 12-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։

Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձերբակալվել է նաև 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը և որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում