Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է Mehr News գործակալությունը։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին ասել է, որ զորավարժությունների նպատակը «տարածաշրջանային անվտանգության ապահովումն է»։ Նա հավելել է, որ մի շարք այլ երկրներ հրավեր են ստացել մասնակցելու համատեղ զորավարժություններին։
Նախատեսվում է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ զորավարժություններն անցկացնել մինչև իրանական տարվա ավարտը՝ մարտի 19-ը։
Կարծիքներ