Պապիկյանն ու Իրանի նախագահը պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Պապիկյանն ու Իրանի նախագահը պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում