Արգենտինայում գիտնականները հնագույն սողունի նոր տեսակ են բացահայտել
Արգենտինայում գիտնականները հնագույն սողունի նոր տեսակ են բացահայտել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Մատանսա քաղաքի CTyS-UNLaM համալսարանին կից գիտության պոպուլյարիզացման հարցով գործակալությանը:
«Արգենտինացի հնէաբանների թիմը ներկայացրել է Elorhynchus carrolli սողունին, որն ապրել է 230 մլն տարի առաջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սողունի իրանն իր կառուցվածքով հիշեցնում է ժամանակակից սողունների իրանը:
Նոր տեսակն անվանվել է կենսաբան Էլոիզա Արգանյասի պատվին, ով մասնակցել է պեղումներին: Նա մահացել է 2014 թվականին:
Կարծիքներ