«Վան» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել ռուս դարպասապահի հետ
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ մեր դարպասը կպաշտպանի 36 ամյա ռուս դարպասապահ Նիկոլայ Ցիգանը։ Այս մասին հայտնում է «Վան» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նիկոլայը խաղացել է «Կրիլյա Սովետով» և «Տորպեդո» ակումբներում։ Դարպասապահի վերջին ակումբն եղել է Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Լիգան ներկայացնող «Նովոսիբրսկ»-ը, որի կազմում անցած մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում, որից 8-ում դարպասն անառիկ պահել:
Կարծիքներ