Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին

Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: 

Օդի առավելագույն ջերմաստիճանը հանգստյան օրերին կանխատեսվում է մինչև 34։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում