Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ին, 11-13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին հարավարևելյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևանում օգոստոսի 9-ին և 10-ին, 12-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում