ՄԻՊ-ից այցելել են ոստիկանության բաժանմունքներ՝ բերման ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովելու համար
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։
Զուգահեռաբար իրականացվում է մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում։
«Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ»,-հայտնել են ՄԻՊ-ից։
Նշենք, որ այսօր վերսկսվել են ընդդիմության կազմակերպած շարժման անհնազանդության գործողությունները, փողոցներ փակելու և ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար կան բերման ենթարկվածներ:
Կարծիքներ