Եվս մեկ երկիր սկսել է օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել
Մարոկկոյի ազգային ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ սկսում է երկիր մուտքի իրավունք տրամադրել այն բոլոր պետությունների օտարերկրացիներին, որոնց քաղաքացիներից այցագիր չի պահանջվում, այդ թվում՝ ռուսաստանցիներից՝ նրանց մոտ հյուրանոցի ամրագրման կամ Մարոկկոյի ընկերությունից հրավերի առկայության դեպքում: Այդ մասին հաղորդել Է TourDom.ru-ն:
Մուտքի համար անհրաժեշտ է ներկայացնել COVID-19-ի թեստի բացասական արդյունք: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ զբոսաշրջիկները և ճանապարհորդ գործարարները կկարողանան Մարոկկո ժամանել սեպտեմբերի 10-ից: Ծրագրված է, որ այդ օրը կդառնա արտակարգ դրության ռեժիմի գործողությունների վերջը:
Այսպիսով, ռուսաստանցիներն արդեն մոտ ժամանակներս հնարավորություն կստանան այցելելու այս արաբական երկիր, բայց միայն ուրիշ այն երկրներ տարանցմամբ, որոնց օդանավակայանները բաց են թռիչքների համար: Դա, փորձագետների խոսքով, էժան չէ:
Կարծիքներ