Շառլ Ազնավուրի 100-ամյակը հավուր պատշաճի նշելու համար Հայաստանում ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Շառլ Ազնավուրի 100-ամյակը հավուր պատշաճի նշելու համար Հայաստանում ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Հոբելյանական հանձնաժողովը պետք է 6-ամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: 

Աշխարհահռչակ երգահան-շանսոնյեն ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում. ծննդյան անունը՝ Վաղինակ Ազնավուրյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում