Երկրաշարժերի շարքը ցնցել է ԱՄՆ-ի արևմուտքը

Երկրաշարժերի շարքը ցնցել է ԱՄՆ-ի արևմուտքը

2․5-5․9 մագնիտուդով մի քանի երկրաշարժեր են գրանցվել ամերիկյան Կալիֆորնիա և Նևադա նահանգների սահմանային գոտում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ամենահզոր ցնցման էպիկենտրոնը գտնվել է Կալիֆորնիայի տարածքում՝ 32 կմ հեռու Նևադայի Սմիթ-Վելի բնակավայրից։ Օջախը գտնվել է 9․8 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում