Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Պարզվել են մայիսի 2-ին Երևանում՝ Ամերիկյան համալսարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի, կրակոց արձակողների ինքնությունները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված համալսարանի ուսանողներ՝ Երևանի բնակիչներ 22-ամյա Ռուբեն Սուրենյանը և 22-ամյա Հովհաննես Ֆռնջյանը, դեռևս անհայտ պատճառներով, վիճաբանել են միմյանց հետ, ինչից հետո՝ մայիսի 3-ին, ժամը 13:20-ի սահմաններում Ռ. Սուրենյանը և իր ընկերներ, Երևանում հաշվառված 23-ամյա Էդուարդ Միքայելյանը, 21-ամյա Հայկ Ավագյանը և 47-ամյա Արթուր Սուրենյանը ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ համալսարանի հարևանությամբ գործող արագ սննդի կետի դիմաց սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել Հ. Ֆռնջյանին և նրա ընկերներին, ու այդ ժամանակ Ա. Սուրենյանը իր մոտ եղած մարտական զենքով մեկ անգամ կրակոց է արձակել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև դեռևս չպարզված անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող զենքը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում