Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասնմեկ ամսում աճել է 9.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասնմեկ ամսում աճել է 9.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  

Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ  ավելացումը կազմել է 24.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 11.1 տոկոսով:

2023 թվականի 11 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.7 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 4.3 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 42.4 տոկոսով:  Ընդ որում, արտահանումն աճել է 44.7 տոկոսով իսկ ներմուծումը՝ 41 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբերի ամիսներին կազմել է 391.39 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում