Ինչպես են հայ զինվորականները վտարում ՀՀ ներխուժած ադրբեջանցիներին.(տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քաշքշում հայ զինվորականներին և փորձում հետ մղել նրանց:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով տեսանյութին, ասել էր, որ ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 կամ 4 րոպե, որը լայնորեն տարածվում է հայկական մեդիատիրույթում:
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և այդ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել, և սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել»,- ասել էր վարչապետը:
Ավելի ուշ՝ ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սահմանի ամբողջ երկայնքով են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցել ծեծկռտուքներ:
Համացանցի հայկական տիրույթում արդեն տարածվում են բազմաթիվ կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորները հետ մղում ադրբեջանցիներին:
Կարծիքներ