Հունգարիայի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում
Հունգարիան իր դեսպանությունը Լվովից վերադարձրել է Կիև: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեսպանությունը վերջին շրջանում տեղափոխվել էր Լվով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ն, այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյրատոն:
«Տեղափոխվել ենք հանգստյան օրերին: Այժմ դեսպանությունը վերսկսել է իր աշխատանքը Կիևում»,-նշել է նախարարը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: Սիյրատոն շեշտել է, որ Եվրամիության մյուս երկրները ևս այդպես են վարվելու:
Կարծիքներ