Պսակին կարծում է, որ Ֆլորիդայի և Տեխասի նահանգապետերը քաղաքականությունը գերադասում են հանրային առողջությունից

Պսակին կարծում է, որ Ֆլորիդայի և Տեխասի նահանգապետերը քաղաքականությունը գերադասում են հանրային առողջությունից

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը և Ֆլորիդայի իր պաշտոնակից Ռոն Դեսանտիսը քաղաքական շահերը առաջնային են դարձրել՝ կորոնավիրուսի պարտադիր պատվաստումներն արգելելու իրենց որոշումներում: Այս մասին երեքշաբթի օրը հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

«Պարտադիր պատվաստումներն արգելելու՝ նահանգապետ Էբոտի հրամանագիրը և նահանգապետ Դեսանտիսի հայտարարությունն այս առավոտ համապատասխանում են քաղաքականությունը հանրային առողջությունից վեր դասելու ծանոթ սցենարին», - ասել է նա:

Պսակին նաև նշել է, որ 56 հազար մարդ մահացել է Ֆլորիդայում կորոնավիրուսով վարակվելուց հետո, իսկ Տեխասում՝ 68 հազար մարդ: 

Երկուշաբթի Հանրապետական ​​Էբոթը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ցանկացած կազմակերպության պարտադրել պատվաստումներ իրականացնել իր աշխատակիցների կամ հաճախորդների համար: Իր հերթին, ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության անդամ Դեսանտիսը երեքշաբթի օրն օրենքի նախագիծ ընդունեց, որն արգելում է մարդկանց աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար:


Սեպտեմբերի 9 -ին Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է պարտավորեցնել ընկերության ղեկավարներին իրենց աշխատակիցներից պահանջել պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում