Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ Մեսսին հնարավորինս քիչ դիպչի գնդակին. Դեմբելե

Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ Մեսսին հնարավորինս քիչ դիպչի գնդակին. Դեմբելե

Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Մեսսին բացառիկ խաղացող է։ Ինյեստայի հետ միասին նա ինձ ստիպել է սիրել «Բարսելոնան»։ Ես նրա հետ 4 հիանալի տարի եմ անցկացրել։ Նա հանդերձարանում հասարակ տղա է, օգնում է երիտասարդ խաղացողներին։

Մեսսին ինձ շատ բան է տվել։ Նրան պահելը դժվար է, ու մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որ նա հնարավորինս քիչ դիպչի գնդակին»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում GFFN-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում