84 տարի առաջ նավապետի հետ միասին անհետացած նավը հայտնաբերվել է
Arlington նավը, որն իր կապիտան Ֆրեդերիկ Բերքի հետ միասին խորտակվել էր ԱՄՆ Միչիգան նահանգից դեպի հյուսիս ընկած շրջանում, հայտնաբերվել է նավաբեկությունից 84 տարի անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Great Lakes Shipwreck Historical Society» կազմակերպությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նավը հայտնաբերվել է Սուփերիոր լճի հատակին սաստիկ փոթորկի ժամանակ անհետանալուց մոտավորապես 84 տարի անց:
«Նավը հայտնաբերվել է Միչիգանի Քիվինո թերակղզուց դեպի հյուսիս՝ 600 ֆուտ (մոտ 200 մետր) խորության վրա», - ասվում է հրապարակման մեջ։
Նավաբեկությունը տեղի է ունեցել 1940 թվականի մայիսին։ Հայտնի է, որ փոթորկի սկսվելուց հետո նավապետի օգնականը կարգադրել է փոխել շարժման ուղղությունը, սակայն կապիտան Բերքը հրամայել է կրկին վերադառնալ նախկին ընթացքին։ Արդյունքում Arlington-ը բախվել է Collingwood նավին, որի վրա կարողացել են փոխադրվել անձնակազմի անդամները։ Բոլորը կարողացել են փրկվել, բացի նավի վրա մնացած կապիտանից, որի որոշումը մինչև այժմ անհասկանալի է մնում հետազոտողների համար։
«Ինչո՞ւ նա խորտակվեց իր նավի հետ միասին, երբ հեշտությամբ կարող էր փրկվել, ինչպես իր թիմի անդամները: Փաստն այն է, որ ոչ ոք երբեք չի իմանա պատասխանը», - հաղորդում է «Great Lakes Shipwreck Historical Society»-ն՝ հավելելով, որ նավապետը ձեռքով է արել ողջ մնացած անձնակազմի անդամներին՝ նախքան իր նավի հետ լճի հատակն անցնելը։
Կարծիքներ