Իսրայելում սկսել են քովիդի դեմ պատվաստել դեռահասներին
Իսրայելում հունիսի 6-ից սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 12-16 տարեկաններին, գրում է Le Figaro-ն։
Դեռահասներին պատվաստում են Pfizer/BioNTech ընկերության արտադրած պատվաստանյութով՝ չնայած պատվաստված տղաների մոտ միոկարդիտի թեթև և հազվագյուտ դեպքերի մասին տեղեկություններին։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելում շատ դեռահասներ վախենում են կորոնավիրուսով վարակվելուց, դրա համար պատրաստ են պատվաստվել։ Բացի այդ, նրանց գրավում է առանց սահմանափակումների աշխարհով մեկ ճամփորդելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբից Իսրայելում չեղարկվել են կարանտինային բոլոր սահմանափակումները, բացի փակ տարածքներում դիմակներ կրելուց։ Պատվաստման արշավի 5 ամիսների ընթացքում պատվաստվել է քաղաքացիների 55 տոկոսը, կամ ավելի քան 5 մլն մարդ։
Ավելի վաղ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն էր տվել 12-15 տարեկանների համար Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի օգտագործմանը։
Կարծիքներ