Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցները կորոնավիրուսային վարակի համար ամենաստուգված հանրակցությունն են․ ՄՕԿ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցները կազմում են նոր կորոնավիրուսային վարակի համար ամենաստուգված հանրակցությունը մոլորակի վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը:
Վերջին օրերին Ճապոնիայում արձանագրվում Է կորոնավիրուսով վարակումների թվի աճ: Օրական աճը գերազանցում Է 10 հազարը, մեկ ամսում այդ թիվը տասնապատիկ մեծացել Է: «Իրադրությունը, դժբախտաբար, եզակի չԷ Ճապոնիայի համար: Իմ երկրում վարակվածների թիվն Էլ ավելի շատ Է, ինչպես եւ ամբողջ աշխարհում: Բայց ես կցանկանայի ընդգել, որ, որքան ինձ հայտնի Է, միայն մեկ հոսպիտալ Է հատկացվել այն հիվանդների համար, ովքեր կապված են Օլիմպիական խաղերի հետ, եւ նրանց թիվն այնքան Էլ մեծ չԷ: Այնպես որ մենք չենք վեցրել (Ճապոնիայի առողջապահության համակարգի ) միջոցները, առավել եւս որ ՄՕԿ-ը գործի դրել 200 սեփական բժշկական աշխատողների։ Ահա թե ինչու ենք մենք ձգտում հավաստիացնելու Ճապոնիայի ժողովրդին, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում»,- ասել Է Ադամսը:
Կարծիքներ