Chessable Masters․ Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ
Լևոն Արոնյանը դուրս է եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Champions Chess Tour-ի Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլի արդյունքներով որոշվել են 8 ուժեղագույն շախմատիստները, ովքեր կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:
Արոնյանը նախնական փուլում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:
Կարծիքներ