Դուշանբեն եւ Բիշքեկը համաձայնության են եկել ապաշրջափակելու ճանապարհները բախման գոտում

Դուշանբեն եւ Բիշքեկը համաձայնության են եկել ապաշրջափակելու ճանապարհները բախման գոտում

Տաջիկական եւ ղրղզական կողմերը բանակցություններ են վարել սահմանին բախման հետեւանքների վերացման շուրջ, որոնց արդյունքն Է դարձել Տաջիկստանի Վորուխ ջամոատ (համայնք) տանող ճանապարհի ապաշրջափակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել են Տաջիկստանի Սողդի մարզի ղեկավարի մամուլի ծառայությունում՝ սահմանին հրադադարի պահպանման վերահսկողության համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումից հետո:

«(Տաջիկստանի եւ Ղրղզստանի) աշխատանքային խմբերը համաձայնվել են, որ անհրաժշտ Է բացել ճանապարհները եւ ապահովել տրանսպորտի երթեւեկությունը: Նույն օրը բացվել Է Վորուխ գյուղ տանող ճանապարհը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ աշխատանքային խմբերի հերթական նիստը տեղի Է ունեցրել սեպտեմբերի 18-ին «Գուլիստոն» հսկիչ անցակետում, որտեղ կողմերն ընդգծել են, որ գոյություն ունեցող հարցերն անհրաժեշտ Է լուծել բանակցությունների միջոցով»:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, կողմերը կազմել են սահմանին հրադադարի պահպաման վերահսկողության համատեղ հանձնախումբ՝ (Տաջիկստանի) Սողդի մարզի նախագահ Ռաջաբոյ Ահմադզոդայի եւ (Ղրղզստանի) Բատկենի մարզի նախագահ Աբդուքարիմ Ալիմբաեւի ղեկավարությամբ: Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանապահների միջեւ մարտական գործողությունները՝ ծանր զենքի կիրառմամբ սկսվել են սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի Վորուխ միջատարածքի Կեխ բնակավայրում եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 17-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում