Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած

Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած

Ժամը 21:20-ի դրությամբ շտապօգնության մեքենայով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած. 7-ը՝ ոստիկանության ծառայող, 3-ը՝ քաղաքացիական անձինք:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Դանիելյանը նաև տեղեկացրել է, որ բոլորը այս պահին գտնվում են հետազոտման փուլում:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում