Եղիսաբեթ Երկրորդի թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, պաշտոնապես ամուսնալուծվել է
Արքայադուստր Աննայի որդին՝ Փիթեր Ֆիլիպսը, պաշտոնապես ամուսնալուծվել է իր կնոջ՝ Օթեմից: Այս մասին զույգը հայտնել է հունիսի 14-ին, գրում է Hello- ն:
«Պարոն Փիթեր Ֆիլիպսը և տիկին Օթեմ Ֆիլիպսը ուրախ են տեղեկացնել, որ իրենց ամուսնալուծության ֆինանսական ասպեկտները կարգավորվել են պայմանագրով, որն այսօր հաստատվել և կարգադրվել է Գերագույն դատարանի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ դա տխուր օր է Փիթերի և Օթեմի համար, նրանք առաջին տեղում են դասում իրենց հիասքանչ դուստրերի՝ Սավաննայի և Այլայի բարեկեցությունն ու դաստիարակությունը», – ասվում է նախկին ամուսինների անունից արված հայտարարության մեջ:
Ամուսնալուծության մասին նրանք հայտարարել են անցյալ տարվա փետրվարին: Օթեմի նախաձեռնած ամուսնալուծության պատճառները դեռ անհայտ են:
Եղիսաբեթ Երկրորդի թոռն ու Կանադացի Օթեմը ծանոթացել են 2003 թվականին Մոնրեալում կայացած Գրան պրիի ժամանակ: 2008-ի մայիսին նրանք ամուսնացել են Ուինձորի ամրոցում:
Կարծիքներ