Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, հաջողություններ է մաղթել դեսպանին հայ-էստոնական հարաբերությունների զարգացման իր կարևոր առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակին՝ մասնավորապես երկուստեք նշելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կարծիքներ