Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին
Իսրայելը չորեքշաբթի օրը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հալեպի արվարձանում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա) գտնվող միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին։
«Ժամը 20:00-ի սահմաններում իսրայելական հակառակորդը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա»,- ասել է աղբյուրը։ Նա պարզաբանեց, որ զոհեր և վիրավորներ չկան, միայն նյութական վնասներ կան։
Կարծիքներ