2020 թ. արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք. Գոռ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020 թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք: Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»:
Կարծիքներ