Բելգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում անցկացված բանակցությունները

Բելգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում անցկացված բանակցությունները

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիում կայացած բանակցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բելգիայի ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև քննարկումները շարունակելու նրանց ջանքերը՝ խաղաղ համաձայնագրի կնքման նպատակով»,-նշված է նախարարության գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում