ԵՊՀ խոսնակի պարտականություններն այսուհետև կկատարի ռեկտորի օգնական Քնար Միսակյանը

ԵՊՀ խոսնակի պարտականություններն այսուհետև կկատարի ռեկտորի օգնական Քնար Միսակյանը

ԵՊՀ խոսնակի պարտականություններն այսուհետև կկատարի ռեկտորի օգնական Քնար Միսակյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Սիրելի ընկերներ, հայտնում եմ, որ այսուհետ իրականացնելու եմ նաև ԵՊՀ մամուլի խոսնակի պարտականությունները։ Լիահույս եմ, որ գործընկերներիս հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ կկարողանամ նպաստել տեղեկատվական դաշտում իմ սիրելի համալսարանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների տրամադրմանն ու տարածմանը։

Շնորհակալ եմ վստահության համար»,֊ գրել է Միսակյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում