Ներկայացուցիչների պալատի 65 անդամ ԱՄՆ-ին կոչ է արել 100 մլն դոլար հատկացնել Արցախին և ՀՀ-ին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ ԱՄՆ-ին կոչ են արել, որպես օգնություն 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին և Հայաստանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ չի հաստատվել այն, որ վերջինս դադարեցրել է Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգությունները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նշել է, որ տրվող ֆինանսական աջակցությունը կօգնի բարձրացնել ժողովրդի անվտանգության մակարդակը, ամրացնել ժողովրդավարությունը, տնտեսական կայուն զարգացում ապահովել և այլն:
Կարծիքներ