Պենտագոնը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության հետ կապի ուղիղ գիծ ստեղծելու մասին
Պենտագոնը հայտարարել է, որ ուղիղ կապի գիծ է ստեղծում ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ հակամարտություններն ու միջադեպերը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչին։
«Պաշտպանության նախարարությունը մարտի 1-ին գիծ է ստեղծել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ հակամարտությունները լուծելու համար՝ կանխելու սխալ հաշվարկները, ռազմական միջադեպերը և լարվածության աճը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Կարծիքներ