Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային և Մինսկին Բելառուսում միջուկային զենքի տեղակայման վտանգի մասին

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային և Մինսկին Բելառուսում միջուկային զենքի տեղակայման վտանգի մասին

Ավելի վաղ անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքում Բելառուսը թույլատրեց իր տարածքում միջուկային զենքի առկայություն:

«Ամերիկայի ձայնը» հայտնոմ է, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային և Մինսկին Բելառուսում միջուկային զենքի հնարավոր տեղակայման հետ կապված վտանգի մասին։ Նախազգուշացումը հնչել է հինգշաբթի օրը ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում:

«Ռուսական միջուկային զենքի ցանկացած փոխանցում Բելառուսին վտանգավոր է և սադրիչ ու կհանգեցնի տարածաշրջանում էլ ավելի մեծ ապակայունացման։ Մենք Բելառուսին կոչ ենք անում հրաժարվել միջուկային սպառնալիքի և ահաբեկման Ռուսաստանի քաղաքականությունից»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչ Օդ-Ֆրանս ՄակՔերնանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում