Բայդենն ասել է, որ դեռ ոչինչ չունի ասելու Կիմ Չեն Ընին

Բայդենն ասել է, որ դեռ ոչինչ չունի ասելու Կիմ Չեն Ընին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ոչինչ չունի ասելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, բացի ողջույնի խոսքերից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Chosun Ilbo թերթը:
 

«Ողջույններ, վերջ»,- պատասխանել է Բայդենը այն հարցին, թե ինչ կցանկանար փոխանցել Կիմ Չեն Ինին։

Կիրակի օրը Միացյալ Նահանգների նախագահը հանդիպել է հարավկորեական Hyundai Motor Group ընկերության նախագահ Յունգ Էուի Սունգի հետ։ Ելույթից հետո, պատասխանելով հարցերից մեկին, Բայդենն ասաց, որ իրեն չեն անհանգստացնում այն ​​գործողությունները, որոնք ԿԺԴՀ-ն կարող է ձեռնարկել իր ասիական շրջագայության ընթացքում, ներառյալ հնարավոր միջուկային փորձարկումը, քանի որ ամերիկյան կողմը մտածել է Փհենյանի ձեռնարկած ցանկացած քայլի պատասխանի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում